Укртрансгаз-ը դադարեցնում է գազատար խողովակաշարի աշխատանքը, որն անցնում է Խարկովի շրջանի Բալակլեա բնակավայրի մոտակայքով. հաղորդում է EA Daily-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման խոշոր ուղղություններից մեկի մասին է:
Գազային ընկերության որոշումը պայմանավորված է Խարկովի շրջանում զինապահեստում բռնկված հրդեհով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պահեստում պահվում է 138 հազար տոննա ռազմամթերք: