Կիևը չի խզի դիվանագիտական հարաբերութոյւնները Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը։
«Դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում բանակցութոյւնները կվարվեն բացառապես միջնորդների միջոցով։ Կասկածում եմ, որ իրավիճակը, երբ մեր հարցերն ուրիշներն են լուծում, լավագույնն է», — ասել է նա։ Կլիմկինը վստահ է որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի օգնի Ուկրաինային Դոնբասի հակամարտության կարգավորման և Ղրիմի վերադարձման հարցում։
Կլիմիկինի խոսքերով՝ դա կվնասի նաև Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիներին, որոնք այսօր գտնվում են Ռուսաստանում, ինչպես նաև այն քաղաքական բանտարկյալներին, որոնք այսօր գտնվում են նրանց բանտերում։ Նա կարևորել է նաև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումը, որոնք վերջին շրջանում բավականին տուժել են, սակայն շարունակում են նշանակալի մնալ ուկրաինական տնտեսության համար։