տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան չի տեսնում ՌԴ հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն

Ուկրաինան չի տեսնում ՌԴ հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն

95
0

ukrainaՌուսաստանի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու հնարավորություններ չկան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:

«Հասկացե՛ք, որ չի կարող լինել Ռուսաստանի հետ սովորական հարաբերությունների վերականգնում եւ ոչ այն պատճառով, որ ՌԴ-ն մեզ դուր չի գալիս, այլ դրա համար տեսական հնարավորություններ չկան: Գաղափարը, թե կայունացման որոշակի փուլից հետո հնարավոր կլիներ վերադառնալ նախկին հարաբերություններին, ըստ իս, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- հայտարարել է նախարարը Կիեւում Ուկրաինա-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: