տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել Գազպրոմի դեմ Ստոկհոլմի դատարան ներկայացված հայցից

Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել Գազպրոմի դեմ Ստոկհոլմի դատարան ներկայացված հայցից

121
0

1024524007

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է մեկնաբանել է այսօր Բեռլինում ավարտված Ուկրաինայի, ԵՄ-ի և ՌԴ-ի միջև գազային բանակցությունների արդյունքները, սակայն ընդգծել է, որ Կիևը հետ չի կանչելու Ստոկհոլմի միջազգային դատարան ներկայացված հայցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես որևէ մեկնաբանություն չեմ անի, քանի դեռ պայմանավորվածությունները չեն ամրագրվել թղթի վրա: Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինան որևէ դեպքում հետ չի կանչի Ստոկհոլմի վճռաբեկ դատարան ներկայացված հայցը», — լրագրողներին է փոխանցել ուկրաինացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերն այսօր հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքում, որոշվել է, որ Ուկրաինան մատակարարված ռուսական գազի դիմաց «Գազպրոմին» մինչև հոկտեմբերի վերջ ևս 2 միլիարդ դոլար կվճարի:

Իր հերթին, «Գազպրոմը» մոտակա 5 ամիսների ընթացքում Ուկրաինային 5 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի այն պայմանով, որ մարվի շուրջ 2 միլիարդի հասնող նախկին պարտքն ու մատակարարման գինը հաշվարկվի 1000 խորանարդ մետրի դիմաց 385 դոլար սակագնով: