Ուկրաինան բարձրացրել է երկրի տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը՝ 100 կմ-ը 4.5 դոլարով: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:
«Մինչ այս գործում էր տարանցման սակագին, իսկ հիմա կգործի գազատրանսպորտային համակարգի փոխադրման սակագին: Այն կհամապատասխանի կարգավորիչի նոր հաշվարկներին, այն է՝ 100 կմ-ը 4.5 դոլար: Դա շուրջ 50%-ով ավելի է նախկինի համեմատ»,- ասել է նա:
Հունվարի 10-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Կիեւը Ռուսաստանից գազ չի գնի 1.000 խ.մ.-ը 212.23 դոլարով, քանի որ Եվրոպայում ավելի էժան է գնում:
2015 թվականին տարանցման դրույքաչափը 100 կմ-ը 2.7 դոլար էր: