Եվրահանձանաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար ստեղծվել են բոլոր պայմանները: Այս մասին նա հայտարարել է Huffington Post-ին տված հարցազրույցում:
«Ուրախ եմ տեսնել, որ, նվազագույնը, հրադադարը գործում է: Ամեն ինչ շարժվում է ճիշտ ուղղությամբ: Եվրամիությունն աշխատում է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, որպեսզի Ռուսաստանը հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», — նշել է Բարոզուն:
«Այժմ, ես հույս ունեմ, որ ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի այս հակամարտության էջը շրջվի», — շեշտել է եվրոպացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ այսօր Մեծ յոթնյակի» անդամ երկրները (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա և Ճապոնիա) և Եվրամիությունը սպառնացել են խստացել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: