Ուկրաինական շախմատիստներին կարող են չթողնել մասնակցել միջազգային մրցաշարերին, քանի որ նրանք ՖԻԴԵ-ին 60 հազար ԱՄՆ դոլար են պարտք, հայտնում է Интерфакс-ը:
«Այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, այստեղ խնդիրը նրանում է, որ կա 60 հազար դոլարի պարտք, որն աշխարհի առաջնությունից հետո մինչ օրս չի փոխանցվել ՖԻԴԵ-ի հաշվին»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահ Իլյումժինովը:
Իլյումժինովն ասելէ, որ եթե մինչև այս ամսվա վերջ գումարը չփոխանցվի ՖԻԴԵ-ին, ապա ուկրաինական շախմատիստները չեն կարող մասնակցել ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անցկացվող մրցաշարերին.« Հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ երբ ուկրաինական շախմատիստները, առաջին անգամ, չկարողանան մասնակցել շախմատի համաշխարհային օլիմպիական խաղերին, որը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին»,- ասել է Իլյումժինովը: