տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինական հակամարտության բանակցող կողմերն արդեն Մինսկում են

Ուկրաինական հակամարտության բանակցող կողմերն արդեն Մինսկում են

63
0

f05169cfd3d9e3057d1c1065caefb1de

Պաշտոնական Կիևի ներկայացուցիչ, Ուկրանայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին և Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը ժամանել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու Դոնբասի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Մինսկ էին ժամանել նաև Դոնեկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների պաշտոնական ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինն ու Վլադիսլավ Դեյնեգոն:

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ այսօր կայանալիք բանակցությունների ընթացքում փաստաթղթի ստորագրում է նախատեսվում: