Interfax-Ուկրաինան տեղեկացնում է, որ այսօր Ուկրաինայի Խարկովի քաղաքային խորհրդի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ հավաքվածները հերթական անգամ «լյուստրացիա» են իրականացնել` «Ռեգիոնների» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Սկորոբոգաչին նետելով աղբարկղի մեջ:
Պատգամավորը սկզբում փորձել է թաքնվել տեղի դեղատներից մեկում: Նրան օգնության եկած խմբին ցուցարարները հարվածել են հավկիթներով, կանաչ ներկ լցրել նրանց վրա: Թեպետ ոստիկանությունը շրջապատել է դեղատունը, այնուհանդերձ ցուցարարներին հաջողվել է ներխուժել դեղատուն և դուրս բերել պատգամավորին:
«Լյուստրացիա» վանկարկելով և ամոթանք տալով` պատգամավորին նետել են աղբարկղը: