Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դստեր` Բոբի Կրիստինա Բրաունի քաղաքացիական ամուսին Նիք Գորդոնը պաշտոնապես մեղադրվել է կնոջ սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Starslife.ru կայքը:
Մահացած աղջկա բարեկամների կողմից դատարանին տրամադրած նոր փաստաթղթերի համաձայն` Նիքը փաստացի սպանել է Բոբիին` թույն ներարկելով: