Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ջեյմս Ուիլսոնը նոր պայմանագիր է կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ:
Նոր պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը և կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
«Ջեյմսն Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է: Մենք գոհ ենք, որ նա մեզ հետ նոր պայմանագիր է կնքում»,- հայտարարել է Լուի վան Գալը: