Ղարաբաղում իրավիճակի սրման դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից լրացուցիչ ուժեր կստանա: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Մեկնաբանելով նշված հայտարարությունը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն համարում է ուղիղ ազդակ Ադրբեջանին ՀԱՊԿ-ի կողմից:
«Մեկ անգամ չէ, որ այս ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը խոսել է խնդրի ռազմական լուծման մասին: Եվ այդ իմաստով` երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ լարվածության դեպքում հավելյալ օժանդակություն կցուցաբերի Հայաստանին, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակիցն է: Բայց սա ուղիղ ազդակ է Ադրբեջանին, որ իրավիճակի որևէ լարում ընդունելի չէ և դատապարտելի է հենց ՀԱՊԿ-ի կողմից»,- ասաց Շարմազանովը: