Ուելսի արքայազն Չարլզը հույս է հայտնել, որ ծերության տարիներին իր նորածին թոռնուհին կխնամի իրեն: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը, գրում է Lenta.ru-ն:
Արքայազնը նշել է, որ միշտ ցանկացել է թոռնուհի ունենալ, ով հոգ կտանի իր մասին, երբ ինքը շատ ծեր կլինի:
Արքայազն Ուիլյամի եւ Թեյք Միդլթոնի դուստրը Եղիսաբեթ թագուհու 5-րդ թոռնուհին է: Շարլոտա Եղիսաբեթ Դիանան ծնվել է մայիսի 2-ին, Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում: