տուն Լուրեր Ո՞վ կլինի ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակը

Ո՞վ կլինի ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակը

107
0

ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանի երկրորդ քաղաքական ուժ, առաջադրելու է ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, նշելով, որ առաջիկա օրերին կհրապարակվի փոխխոսնակի անունը:

Հարցին, թե նշված պաշտոնի համար շրջանառվում է Վահե Էնֆիաջյանի անունը, Տոնոյանը նշեց, որ այս օրերին շրջանառվում են իրենց տարբեր գործընկերների՝ Նաիրա Զոհրաբյանի, Արթուր Գրիգորյանի և այլոց անուններ: Նա լրագրողներին հորդորեց զինվել համբերությամբ և խոստացավ, որ առաջիկա օրերին՝ քաղաքական խորհրդի որոշումից հետո, կհրապարակվի թեկնածուի անունը:

Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այսօր մանդատներ ստանալու հանդիսավոր միջոցառմանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: