տուն Լուրեր Ո՞վ է սահմանը հատած եւ Ադրբեջանում գտնվող հայ զինվորը

Ո՞վ է սահմանը հատած եւ Ադրբեջանում գտնվող հայ զինվորը

151
0

Արցախի զինված ուժերի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ֆեյսբուքյան» օգտատերերից Կարեն Հովհաննիսյանը գրել է, որ  Հայկ Ղազարյանը Վայոց ձորի Եղեգիս համայնքից է: