Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Ոսկեհատ Աղեկյանը պնդում է, որ որդուն անօրինական են զրկել ազատությունից: Տեղի է ունեցել վիճաբանություն, որի մասնակիցը իր որդին՝ 34 –ամյա Էդիկ Մանուկյանը չէ: Մեզ հետ զրույցում տիկին Ոսկեհատը պատմեց, որ 2015 թվականի հունվարի 25-ից որդին գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Նրա դեմ, ըստ Ոսկեհատ Աղեկյանի, ցուցմունք է տվել Արման Բեկքաշյանը: Իսկ, թե ինչու եւ ինչ պատճառներով՝ մանրամասնում է Էդիկ Մանուկյանի մայրը:
Ոսկեհատ Աղեկյանի խոսքով՝ գառը, որը գողացել են, եղել է միայն պատճառ, որդուն եւ քրոջ տղայի դեմ իրականում կեղծ ցուցմունք է տվել Արման Բեքկաշյանը, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: Վերջինս հունվարի 25-ին գնացել է Ոսկեհատ Աղեկյանի քրոջ տղային տեսնելու, այդտեղ է եղել նաեւ Էդիկ Մանուկյանը: Տղաները գառ էին գնել: Գառը կորում է, իսկ Արմանը, ով արդեն ծեծված է եղել, ոստիկանությունում հայտնել է, թե իրեն ծեծի են ենթարկել Էդիկն ու նրա մորաքրոջ տղան:
Ոսկեհատ Աղեկյանի խոսքով իր որդին երկու անչափահաս երեխաների հայր է եւ անօրինական է զրկվել ազատությունից: Իսկ Արման Բեքկաշյանին իրավապահները, ըստ տիկին Ոսկեհատի, չեն կարողանում հայտնաբերել, որովհետեւ վերջինս Երեւանի դատավորներից մեկի եղբորորդին է: Մայրը նշում է, մեկ ու կես տարի է պայքարում է, բայց՝ ապարդյուն: Առաջիկայում պատրաստվում է դիմում նամակ հասցեագրել օմբուդսմենին եւ Արդարադատության նախարարին:
Նշենք, որ սույն գործով դատական հերթական նիստը տեղի կունենա հաջորդ ամիս:
Մանրամասները՝ տեսանյութում: