Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի նախաձեռնությամբ Երեւանում այսօր հրավիրվել էր «Դեղերի մասին» օրենքի, ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար: Քննարկմանը հրավիրված են եղել ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Մասակցել է մոտ հիսուն բժիշկ- մասնագետ:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կողմից մշակված օրենքի այս երկու նախագծերը առաջացրեցին հասարակական լայն դժգոհություն: Նախագծերը քննադատվեցին նաեւ որոշ բժիշկ- մասնագետների կողմից:
Այսօր Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպված քննարկման կազմակերպիչներից Irakanum.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ ասոցացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը բողոքի ալիք է բարձրացրել այն պատճառով, որ վերջերս ցանկություն է հայտնել դառնալ Երիտասարդ բժիշկների մասնագիտական խորհրդի նախագահ, սակայն նախարար Լեւոն Ալթունյանը նախապատվությունը տվել է Զավեն Քոլոյանին: Սա էլ դարձել է պատճառ, որ Գեւորգ Գրիգորյանը կազմակերպի նման քննարկումներ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: