տուն Լուրեր Ո՞րն է Դավթյանի կարիերայի սրընթաց աճի պատճառը (տեսանյութ)

Ո՞րն է Դավթյանի կարիերայի սրընթաց աճի պատճառը (տեսանյութ)

84
0

Հայաստանում անպատժելի մարդիկ չկան ու չեն լինի, դուք կտեսնեք ու կհամոզվեք` այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:

Նա խոստացավ, որ աշխատելու է բացառապես օրենքի սահմաններում. «Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, թե անպատժելի անձինք այսուհետ կանգնելո՞ւ են օրենքի առաջ, նա պատասխանեց, որ նման գնահատականով մարդկանց ինքը Հայաստանում չի ճանաչում, այսինքն՝ անպատժելիներ չկան: Հետո հավելեց՝ չկան նման մարդիկ ու չեն լինի` դուք կտեսնեք:

Անդրադառնալով խորհրդարանի ամբիոնից իր հասցեին հնչող քննադատությանը` Արթուր Դավթյանն ասաց, որ բոլորի քննադատությանը ըմբռնումով է մոտենում, դրանցից առանձնացնում է հատկապես առողջ և օբյեկտիվ քննադատությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: