տուն Լուրեր Ո՞րը կարող է լինել մեր երկի ամենամեծ վտանգը եռյակի կողմից. Աղվան Վարդանյան

Ո՞րը կարող է լինել մեր երկի ամենամեծ վտանգը եռյակի կողմից. Աղվան Վարդանյան

118
0

MHM72083-copy

Մենք առաջարկում էինք համատեղ մշակել առաջարկությունների այն փաթեթը, որն իսկապես կստիպեր ապակենտրոնացնել իշխանական համակարգը, որոշումների կայացումը  դարձնել ավելի թափանցիկ և սահմանափակել, նվազեցնել իշխանությունների վերարտադրությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանըˋ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին և ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և Ժառանգության մոտեցումներին:

«Առանցքային հարցերի շուրջ գայինք համաձայնության և ասեինք, եթե սահմանադրական բարեփոխումների այս դրույթները ներառվեն և ընդունվեն, բնականաբար այս պարագայում ավելի ուժեղ կլիներ մերˋ ընդդիմության դիրքորոշումը և  ավելի դժվար կլիներ իշխանության կողմից դա չանելը: Մեր երկրի պետական հետագա ընթացքի համար ամենամեծ վտանգը կարող է լինել այն, որ, հանկարծ, առաջիկա այս աշնանային զարգացումներինˋ հանրահավաքին, մեր գործընկերները որոշեն, որ հիմնական պահանջ պետք է  դարձնեն սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը»,-ասաց Վարդանյանը:  

Նա ասաց, որ շատ կափսոսի և կցավի, եթե եռյակը հանկարծ որոշի հիմնական պահանջ դարձնել այն, որ իշխանությունը  հրաժարվի սահմանադրական փոփոխություններից:

«Սա մեր երկրի համար կլինի ամենասխալ ընթացքը և հանրահավաքին մասնակցող ուժերը կամա, թե ակամա կնպաստեն ներկա իշխանությունների դիրքերի ամրապնդմանը և վերարտադրմանըˋ նույն ընտրական համակարգով, նույն ուժային լծակներով»,-հավելեց Վարդանյանը: