տուն Արցախ Ո՞ր պետությունն է դեմ արտահայտվել. Քոչարյանը չի հայտնում (տեսանյութ)

Ո՞ր պետությունն է դեմ արտահայտվել. Քոչարյանը չի հայտնում (տեսանյութ)

113
0

ԵԱՏՄ անդամ պետություններից մեկը ցանկություն է հայտնել, որ գագաթնաժողովը հետաձգվի, իսկ քանի որ առանց որևէ անդամի համաձայնության գագաթնաժողովը անհնարին է անցկացնել , ապա այն հետաձգվել է. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` արձագանքելով հարցին, թե ինչու ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների գագաթնաժողովը չեղարկվեց: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա: Շավարշ Քոչարյանը նշեց նաև, որ դեռ վերջնական որոշում չկա, թե որտեղ կանցկացվի ԵԱՏՄ պետությունների վարչապետների գագաթնաժողովը: Ըստ այդմ էլ, քանի դեռ վերջնական համաձայնություն այդ մասով չկա, դժվարացավ ասել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը կմասնակցի այդ գագաթնաժողովին, թե ոչ:

Հարցը` չեք կարծում, որ դա Հայաստանի շահերի ոտնահարում է, Շ.Քոչարյանը թողեց անպատասխան: