տուն Լուրեր Ո՞ր նախարարի պաշտոնն է ցանկանում ստանձնել դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը

Ո՞ր նախարարի պաշտոնն է ցանկանում ստանձնել դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը

87
0

10968481_660120910778142_5279746450295360047_n

Araratnews.am-ի բլից հարցերին պատասխանում է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը:

-Դերասանուհու երեք ամենակարևոր հատկանիշները…

-Առաքինություն, ազնվություն իր անձի և դիմացինի հանդեպ և ի վերուստ տրված տաղանդը:

-Մասնագիտական ամենակարևոր նպատակը…

-Ձգտել կատարելության:

-Դերասան, ում հետ երազում եք խաղալ…

-Բոլոր լավ դերասանների հետ էլ երազում եմ խաղալ:

-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք…

-Արվեստ:

-Մարդ, որին պատմում եք Ձեր բոլոր գաղտնիքները…

-Ամուսինս:

-Ձեզ հասկանալու հանար դիմացինը պետք է…

-Պետք է լռելու հատկություն ունենա:

-Չեք կարողանում շփվել մարդկանց հետ, որոնք…

-Տգետ են:

-Աշխարհի լավագույն վայրը…

-Իմ տունը:

-Ձեր կյանքում ամենահիշարժան հանդիպումը…

-Նարեկի՝ ամուսնուս հետ հանդիպումը:

-Մի բան, որ ամեն օր հաճույքով անում եք…

-Շրջապատիս սեր եմ պարգևում:

-Հայաստանից հեռանալու որոշում կկայացնեք, եթե…

-Չեմ կարծում՝ մի օր նման որոշում կայացնեմ:

-Հրաշք, որ կուզեիք Ձեզ հետ պատահեր…

-Կուզեի թևեր ունենալ և թռչել:

-Եթե մեր մշակութային ոլորտում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք:

-Կուզեի դառնալ ՀՀ մշակույթի նախարար:

-Ցանկություն, որ այս պահին ունեք…

-Երեխաներս չաղմկեին (ծիծաղում է):