Քաղցած մարդն այնքան էլ ուտելիքի առումով քմահաճ չէ, իսկ երբ առավոտյան ես արթնանում, ապա մի բան «բերանը գցելու» ցանկությունը այլևս ոչ մի բանի առաջ չի կանգնեցնում:
Սակայն, կան մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին:
Դրանք են`
Ադամաթուզ կամ, ինչպես ասում ենք` բանան
Մագնեզիումի մեծ քանակության պատճառով խորհուրդ չի տրվում այն ուտել դատարկ ստամոքսին, քանի որ կարող է հանգեցնել մագնեզիում-կալցիումային հավասարակշռության խախտման: Դա վնասակար է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման իմաստով:
Նարինջ
Ստամոքսը կարող է թթուներով ու գազերով լցվել:
Սառն ըմպելիքներ
Դրանք գրգռում են ստամոքսն ու աղիքները: Ինչի հետևանքով կարող է խախտվել ֆերմենտային ռեակցիան ու նպաստել որոշ հիվադությունների առաջացմանը: Իսկ կանանց մոտ նույնիսկ կարող է դաշտանային ցիկլի խանգարում առաջանալ:
Ալոճ
Ալոճի բաղադրության օրգանական, գինե- ու կիտրոնաթթվի մեծ քանակությունը ստամոքսահյութի արտադրությանն է նպաստում, ինչի հետևանքով ստամոքսում գազառաջացում է կատարվում ու լցվում թթուներով:
Յոգուրտ
Քաղցած ստամոքսին յոգուրտը պարզապես կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը: Այն, սովորաբար, խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց 2 ժամ հետո կամ էլ` քնից 2ժամ առաջ:
Արմավ
Մեծ քանակությամբ պեկտինների ու դաբաղաթթուների պարունակության պատճառով արմավը նույնպես խորհուրդ չի տրվում ուտել քաղցած ստամոքսին: Բանն այն է, որ դրանք ստամոքսահյութի հետ փոխազդեցությամբ վերածվում են դոնդողանման նյութի, ինչի հետևանքը կարող է լինել քարառաջացումը:
Լոլիկ
Նույն հետևանքն է լինում,ինչ արմավի դեպքում:
Շաքար
Հեշտ է յուրացվում, սակայն, հենց հասնում է դատարկ ստամոքսին, օրգանիզմն ի զորու չի լինում արտադրելու այնքան ինսուլին, որ կարողանա արյան մեջ նորմալ մակարդակ ապահովել: Դրա հետևանքը լինում է այն, որ աչքերի հիվանդություն է առաջանում: Ավելին. շաքարը թթվառաջացնող մթերք է, որը կարող է թթվա-հիմնային հավասարակշռությունը խախտել:
Սխտոր
Սխտորի պարունակության ալիցինը գրգռում է ստամոքսի ու աղիքների պատերը, ինչը վտանգավոր է գաստրոսպազմով` կծկանքով:
Ուրեմն, եթե նույնիսկ ահավոր քաղցած եք մի շտապեք ինչ որ բան ուտել: Հիշեք, որ ոչ բոլոր մթերքներն են հարմար դատարկ ստամոքսին ուտելու համար: Ու, եթե չեք կամենում դրա հետևանքով խնդիր ունենալ, ուրեմն նախապատվությունը տվեք աղանդերային ու ալյուրից ու պատրաստված մթերքին: