Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հաստատման ներկայացրեց այն ապրանքների անվանացանկը, որոնք չեն կարող ներկրվել ԵՏՄ տարածքից դեպի Հայաստան և երրորդ երկիր արտահանվել:
«Գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր եւ դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական եւ քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր եւ փամփուշտներ ու այլ ապրանքներ: ՀՀ-ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված է նաեւ ներմուծել եւ մեր մաքսային տարածքով փոխադրել վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է ԵՏՄ տարածք: Արգելված ապրանքների ցանկում տեղ են գտել նաեւ ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցները, որոնց ներմուծումը նույնպես արգելված է ԵՏՄ տարածք»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: