ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայնˋ այժմ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով երեք բերման ենթարկված կաˋ Երևան քաղաքի բնակիչներ` 1978 թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984 թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979 թ. ծնված Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ինչպես նշում էր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ինքը ճանաչել էր իրեն ծեծի ենթարկածերից մեկին, ավելին, նշել էր նաև, որ տվյալ անձը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է:
Պատասխանելով Araratnews.am-ի այն հարցին, թե ի՞նչ եղավ Տիգրան անունով անձըˋ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց.
«Կատարվել են քննչական եւ դատավարական տարբեր գործողություններ։ Քրեական գործով հարցաքննվել են տարբեր անձինք: Ձեռնարկվել և ձեռնարկվում են տարբեր քննչական գործողություններ՝ հանցագործությունը լիարժեք բացահայտելու ուղղությամբ: Հիմնավոր կասկածի առկայության պայմաններում երեք անձ ձերբակալվել է Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Քննությունը շարունակվում է: Շարունակվում են մի շարք քննչական գործողություններ իրականացվել։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Քննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս պահին չենք կարող հրապարակել»: