Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստաթուղթ է պատրաստել, որով արգելվում է ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային մուտք գործել երկրի տարածք, ով Ռուսաստանը պետք է ներկայացնի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին. հաղորդում է BBC-ն:
«Երկիր մուտք գործելու արգելքի վերաբերյալ փաստաթուղթն արդեն կազմված է»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլիյ Գրիցակը:
Նշվում է, որ փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ դեռ չի մտել:
Երգչուհուն արգելում են Ուկրաինա մուտք գործել Ղրիմ այցելելու պատճառով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող Յուլյա Սամոյլովան: