Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային մուտք գործել երկրի տարածք, ով Ռուսաստանը ներկայացնում է Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:
Այս որոշումը կայացվել է՝ Սամոյլովայի կողմից Ուկրաինայի օրենսդրությունը խախտելու հիման վրա. իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստաթուղթ է պատրաստել, որով արգելվում է ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովային մուտք գործել երկրի տարածք, սակայն պաշտոնական որոշում դեռ չէր կայացվել: