Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մարզման ժամանակ երեկ ստացած վնասվածքը լուրջ չէ։ Նա նաև պատրաստ է գերազանցել ՉԼ մեկ մրցաշրջանում արդյունավետության ռեկորդը, որը պորտուգալացին սահմանել էր 2013/14թթ մրցաշրջանում (17 գոլ)։
«Վնասվածքս թեթև է։Լրիվ պատրաստ կլինեմ եզրափակչին։ Հիանալի կլիներ գերազանցել կամ կրկնել սեփական ռեկորդը, բայց դա ինձ համար առաջնային չէ։ Դրանք ստացվում են ինքնաբերաբար։ Ամենակարևորը հաղթանակներն են։ Հուսով եմ՝ կգրավեմ «Ատլետիկոյի» դարպասը»,- հայտարարել է Ռոնալդուն:
Նշենք, որ մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» ուժերն է չափելու «Ատլետիկոյի» հետ։