ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հետ եւ ասել է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ ցանկացած թեմա քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Բացի այդ, ռուս նախագահը երգչին խնդրել է չնեղանալ խուլիգանների չար կատակի համար, որոնք զանգահարել էին Էլթոն Ջոնին եւ ներկայացել իբրեւ Վլադիմիր Պուտին։