տուն Լուրեր Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ

64
0

f2d5e98ae0c6c1fd0a1e253b52859c2b_900x_

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ. նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանն ու Հայաստանը նշում են երկու նշանակալի տարեթվեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը ու Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:

Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի զարգացման գործում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

ՌԴ նախագահը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վստահություն է հայտնել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների, անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման: