ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանին: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեցին ոստիկանության լրատվության բաժնից:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Ֆիրդուսի Բիչախչյանը կփոխարինի Միշա Սարդարյանին:
Փաստորեն ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխությունն իրականացրեց սահմանադրական հանրաքվեից առաջ: Նշենք նաեւ, որ այս անգամ քաղաքացիներն ընտրությանը մասնակցելու են ոչ միայն անձնագրերով, այլ նաեւ այլ նաև նույնականացման քարտերով: