տուն Լուրեր Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի ոստիկանապետերին

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Շիրակի, Արագածոտնի եւ Կոտայքի ոստիկանապետերին

162
0

vova

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը, ինչպես նաեւ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Գրիգոր Գորիգորյանը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով եւս ազատվել է աշխատանքից:  Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատճառը  ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են: