տուն Լուրեր Վլադիմիր Գասպարյանի կատարած աշխատանքը երևանցիները բարձր են գնահատել

Վլադիմիր Գասպարյանի կատարած աշխատանքը երևանցիները բարձր են գնահատել

181
0

vova

2014թ-ին ոստիականության աշխատանքում դրական տեղաշարժ է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ու ներակայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը: «Հարցում կատարած 1 066 հոգուց 52 տոկոսը դրական փոփոխություն են նկատել ոստիկանության աշխատանքում: Հարցվածների 26 տոկոսը պատասխանել են, որ ոչինչ չի փոխվել, իսկ 10 տոկոսը բացասական են արձագանքել»:

Ոստիկանների նոր համազգեստը ևս երևանցիների համակրանքին է արժանացել, հայտնեց Արամ Նավասարդյանը: «Հարցվածների 63 տոկոսը հավանել են ոստիկանների նոր համազգեստը, 37 տոկոսը՝ ոչ: Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում միտինգների, ցույցերի ժամանակ ոստիկանների և անվտանգության աշխատակիցների աշխատանքին, հարցվածների 51 տոկոսը պատասխանեցին, որ չեն կարող ասել, դրական են արձագանքել 45 տոկոսը»:

Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը մեր քաղաքացիները բարձր են գնահատել: «1-ից 5 բալանոց համակարգով Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը Երևանի քաղաքացիները գնահատել են 3,9 բալ: Հայտնեմ, որ 3 բալից արդեն դրական է, ու հարցումը կատարվել է դեկտեմբերի 9-ից 16-ը: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ տեղի ունեցան ազատամարտիկների հետ կապված պատահարները»: