տուն Լուրեր Վլադիմիր Գասպարյանը Իջևանում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Տավուշի մարզում

Վլադիմիր Գասպարյանը Իջևանում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Տավուշի մարզում

103
0

gaspՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարտի 31-ին Իջևանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծել ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջել անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ:

Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ նկատի ունենալով մարզի սահմանային գոտի լինելու հանգամանքը՝ Տավուշի ոստիկանությունը պետք է առանձնակի զգոնություն դրսևորի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրել է հոգածու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ, օժանդակել օգնության կարիք ունեցողներին, որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար, առանձնապես հետամուտ լինել անասնագողության և ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտմանը, որպեսզի կորուստներ չունենան և բնակչությունը, և պետությունը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայողական և կազմակերպչական այլ հարցեր ևս:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների պատասխանատուներին: