տուն Լուրեր Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է

79
0

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս պահին Բաղրամյան պողոտայում է, որտեղ ժամը 19:00-ին տեղի  կունենա հանրահավաք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ցուցարարները, տեսնելով Վլադիմիր Գասպարյանին, «Վովա՜, Վովա՜» վանկարկեցին, իսկ հետո «Ամո՜թ, ամո՜թ»:

Ի դեպ, իրավապահները, որոնք մեջքով էին կանգնած, հայրենասիրական երգ էին երգում, հիմա արդեն դեմքով դեպի ցուցարարներն են: