տուն Լուրեր Վիզայի դյուրացման ռեժիմի ներդրումից հետո համակարգը բավական լավ է աշխատում. մասնագետ

Վիզայի դյուրացման ռեժիմի ներդրումից հետո համակարգը բավական լավ է աշխատում. մասնագետ

91
0

ffff

Վիզայի դյուրացման ռեժիմի ներդրումից հետո համակարգն այսօրվա դրությամբ բավական լավ է աշխատում: Այսօր միայն իրական գործողություն է այն, որ վիզան 60 եվրոյից դարձել է 35 եվրո,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր- Մինասյանը:

«Ասել, որ ժամկետներն են փոքրացել, չենք կարող, փաստաթղթերի դյուրացման հետ կապված` նույնպես առաջխաղացում չկա: Այսինքն` չենք կարող հստակ ասել, որ վիզային նոր ռեժիմի ներդրումը չի արագացրել գործընթացը: Եվրոպական մի շարք երկրներում քաղաքացիներն ունեն պարտավորություններ. եթե նրանք երկրից հեռանում են կես տարով, պետք է գնան տեղի քաղաքապետարան ու հայտնեն իրենց` արտագաղթելու ցանկության մասին: Սակայն Հայաստանում նման մշակույթ ներդրված չէ»,- ասաց նա:

Իլոնա Տեր- Մինասյանի խոսքով` Հայաստանը հնարավորինս փորձում է իր քաղաքացիներին տալ հնարավորություն` իրագործելու իր տեղափոխման իրավունքը:

«Մյուս կողմից, քանի որ Հայաստանում բարձր է գործազրկության ցուցանիշը, և նորմալ է, երբ մարդիկ փորձում են գոյության այլ ուղիներ փնտրել: Իլոնա Տեր- Մինասյանը վստահ է` պետությունը պետք է իմանա, որ քաղաքացիներն, ովքեր վերադառնում են Հայաստան, ոչ թե այնտեղ բավական լավ են ապրել, հետո որոշել են հետ վերադառնալ՝ ունենալով որոշակի գումար` Հայաստանում վերահաստատվելու համար, այլ` հակառակը»,- ընդգծեց մասնագետը:

Ըստ նրա՝ եվրոպական երկրներում, երբ մարդիկ ներդրում են կատարում իրենց կրթության մեջ, իրենք հստակ գիտեն, թե այդ կրթությունն իրենց ինչ կարող է տալ, իսկ այստեղ չկա նման մտածելակերպ: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ոլորտին պետք չէ, օրինակ, այդքան տնտեսագետ: Սակայն շատերն են շարունակում ստանալ այդ մասնագիտությունը: