տուն Լուրեր Վիճաբանություն ԱԺ-ում

Վիճաբանություն ԱԺ-ում

96
0

գալուստ-սահակյան

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, քվեարկությունից առաջ մի քանի պատգամավորներ ցանկանում էին վարման կարգով ելույթ ունենալ, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թույլ չտվեց, նախագիծը միանգամից քվեարկության դնելով:

Քվեարկությունից հետո, այնուամենայնիվ, պատգամավորները ելույթ ունեցան: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքը: Սա պնդեց նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Բոլորին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նույնն էր կրկնում, թե որեւէ օրենք չի խախտվել: Զարուհի Փոստանջյանը դիմելով Նաղդալյանին նշեց, որ վերջինս «կռուտիտ» է լինում: Փոստանջյանի խոսափողն անջատեցին: Վիճաբանություն տեղի ունեցավ նաեւ պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ Հերմինե Նաղդալյանի միջեւ: