տուն Քաղաքական Միջազգային Վիսկի արտադրողներն անհանգստացած են

Վիսկի արտադրողներն անհանգստացած են

167
0

viskiՎիսկի արտադրողները հանդես են եկել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ, որովհետեւ դա սպառնում է շուկա ազատ մուտքին եւ գների աճից օգտվելու հնարավորությանը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

Ինչպես ֆրանսիական գինին եւ կոնյակը, շոտլանդական վիսկին եւս ազատորեն վաճառվում է Եվրամիության բոլոր  28 երկրներում: Իսկ ԵՄ-ի, որպես ամենահարուստ տնտեսական բլոկի տարածք մատակարարումներն ինքնաբերաբար սակագնային շահավետ առաջարկներ են բերում զարգացող շուկաներից:

Վիսկին Մեծ Բրիտանիայի սննդամթերքի եւ ըմպելիքների արտահանման մեջ իր ծավալով առաջին տեղն է զբաղեցնում: Այս ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալը գերազանցում է  4 մլրդ ֆունտ սթեռլինգը (մոտ 5,8 մլրդ դոլար), դրանով Շոտլանդիայում 10 հազար մարդ է զբաղված եւ սպիրտի  թորման 115 գործարան, Վիսկիի Շոտլանդական ասոցիացիայի  (Scotch Whisky Association) տվյալներն է ներկայացնում Bloomberg-ը:

Ֆրանսիական Pernod Ricard ընկերության տնօրեն Ալեքսանդր Ռիկարը, որին պատկանում են   The Glenlivet եւ Chivas Regal Scotch ապրանքանիշները, եւս հանդես է եկել ԵՄ-ի միացյալ շուկայի պահպանման օգտին:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հանգեցնել ԵՄ-ի երկրների հետ այդ ոլորտում համագործակցության նոր համաձայնագրերի կնքման երկարատեւ գործընթացի:  Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մտադիր է ԵՄ-ին երկրի անդամակցության հնարավոր դադարեցման հանրաքվե անցկացնել արդեն հունիսին: