տուն ժամանց Վիրտուալ մոդելները գրավում են աշխարհը. իրականում գոյություն չունեցող գեղեցկուհիները (լուսանկարներ)

Վիրտուալ մոդելները գրավում են աշխարհը. իրականում գոյություն չունեցող գեղեցկուհիները (լուսանկարներ)

200
0

Գեղեցիկ են չէ այս աղջիկները: Իհարկե! Բայց նրանք իրականում չկան: Նրանք բոլորը պարզապես նկարված են: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իր բլոգն է վարում Instagram-ում, հավաքում է երկրպագուների մեծ բանակ, գովազդներում նկարահանվում և, բնականաբար, մեծ գումարներ վաստակում: Այո, հիմա վիրտուալ մոդելներն ավելի շատ են գրավում աշխարհը:

Այս մոդելները քմահաճ չեն: Նրանց պետք չէ ամբողջ ժամանակ հետևել դիետային, լավ տեսք ունենալ: Ցանկացած հագուստ կամ զգեստ նրանց հագին ֆանտաստիկ տեսք կունենա:

Լիլ Միքելա

Նա 19 տարեկան է: Լիլի ինստագրամյան էջը ստեղծվել է երկու տարի առաջ՝ 2016-ին: Այդ ժամանակվանից բաժանորդագրվել է 1,6 միլիոն հետևորդ: Միքելան ընկերների հետ գնում է խնջույքների, հանգստանում լողափերներում, հեծանիվ է վարում, խանութներ այցելում, երգեր ձայնագրում և, իհարկե, իր պատմությունները տեղադրում համացանցում:

Բերմուդա

Այս շիկահերը պարզապես խենթացնում է: Չէ որ նա խելացի է, գեղեցիկ, բավականին հաջողակ, նա միշտ ունի իր սեփական կարծիքը ամեն ինչի վերաբերյալ, սիրում է զվարճանալ: Բացի այդ, Բերմուդան Միքելայի նվիրված ընկերուհին է: Աղջիկները միասին գնում են սրճարաններ, երեկույթներ ունենում և երգում: Բերմուդան ավելի քան 140 հազար հետևորդ ունի:

Գրեմ Շուդու

Այս աղջիկը անհավատալիորեն գեղեցիկ է: Նրա ստեղծողի անունը Քեմերոն-Ջեյմս Ուիլսոն է: Նա երիտասարդ լուսանկարիչ է: Գրեմը ունի ավելի քան 180 հազար հետևորդ: Շուդուն չի խոսում իր անձնական կյանքի մասին:

Իմմա Գրեմ

Այս 3D գեղեցկուհին Ճապոնիայից է: Նա ունի վարդագույն մազեր, նրա դիմագծերը ճիշտ են: Իմմայի էջում կան բավականին անսովոր լուսանկարներ: 78,000-ից ավելի հետևորդ ունի մոդելը, այնպես որ գնացեք այնտեղ:

Փեռլ

Ձեր առջևում ևս մեկ հաջող թվային նախագիծ է: Փեռլը ստեղծում է հագուստի և կոսմետիկայի վիրտուալ հավաքածուներ: Աղջիկն ունի ավելի քան 11 հազար հետևորդ:

Ալիոնա Փոլ

Ալիոնան 18 տարեկան է: Նա դիզայներ է, մոդել և նկարիչ: Աղջիկը ճանապարհորդում է տարբեր երկրներով, զբաղված է շոուների նկարահանումներով: Նա նաև Instagram-ում բլոգեր է:

5d25e35215e9f95329679275