Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված վիրավոր զինվորների թիվը 30-ն է, այս մասին լրագրողներին ասել է հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:
«Երեկ չէ առաջին օրվա դրությամբ ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայող, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից 4-ը ժամկետային զինծառայող են, մեկը՝ պայմանագրայինի (ԵԿՄ անդամ)»,- տեղեկացրեց հոսպիտալի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ևս 5 վիրավորի վիճակը կայուն ծանր է, իսկ մնացած 20 վիրավորներինը՝ գնահատվում է միջին ծանրության: