տուն Լուրեր Վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

91
0

EZXyEYAH54hO7xtwAxSHs2BeHY

Հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերի մի քանիսի ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորված զինծառայող Հովհաննես  Ավանեսյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր լինել: Այս մասին Araratnews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Հովհաննեսի վիճակը սկզբից էլ ծանր է եղել: Հիմա էլ շարունակում է ծարահեղ ծանր մնալ՝ հաշվի առնելով վիրավորման բնույթը և վիրահատության ծավալը»:

Զինծառայողի կյանքի համար շատ կարևոր օրգաններ էին վիրավորված՝ հայտնեց Արամ Ասատուրյանը: «Թոքն էր վիրավորված, ինչպես նաև լյարդն ու ողնաշարը: Այսպիսի վիրավորված օրգաններ ունեցող մարդու վիճակը ինչպես կարող է ծանր չլինել: Մենք պայքարում ենք ներկա պահին զինծառայողի կյանքի համար»:

Չնայած զինծառայող Հովհաննես Ավանեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն, Արամ Ասատուրյանը վիճակի դեպի լավը գնացող միտում է տեսնում: «Վիճակի դեպի լավը գնացող միտում իհարկե տեսնում եմ: Հովհաննեսը ամուր տղա է»: