տուն Լուրեր Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երևան

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երևան

90
0

27105

Արցախում նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում  ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալից էլ մեզ հայտնեցին, որ վիրավոր զինվորին արդեն Ստեփանակերտից տեղափոխում են Երևան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել էր ականապայթյունային վիրավորում:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ