տուն Լուրեր Վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

Վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

161
0

Armen-Muradyan

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Արմեն Մուրադյանի խոսքով՝  բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել նրան փրկել:
«Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից »,-ասաց Արմեն Մուրադյանը:

Ըստ Մուրադյանի՝  զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը:  Այսօր նախատեսվում է իրականացնել է վերականգնողական վիրահատություն: «Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,-նշեց նախարարը: