տուն Քաղաքական Միջազգային Վինի Թուխի գրքի համար արված նկարը վաճառվել է մոտ կես միլիոն դոլարով

Վինի Թուխի գրքի համար արված նկարը վաճառվել է մոտ կես միլիոն դոլարով

155
0

pic_b54c942e44583c9a11eafbcfad1c9d4c

Ալեքսանդր Միլնի՝  «Վինի թուխի արկածները» գրքի համար արված նկարի էսքիզը, որն արել էր նկարիչ Էրնեսթ Շեպարդը, վաճառվել է Sotheby’s առևտրի տան կողմից 490.4 հազար դոլարով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Այսպիսով, ռեկորդ է սահմանվել գրքի նկարների վաճառքների պատմության ընթացքում։

Այս նկարը հրապարակվել է Վինիի մասին գրքում 1928 թվականին։ Նկարի վրա Վինի Թուխն ու իր ընկերները՝ խոզուկն ու Քրիսթոֆեր Ռոբինը փայտեր են նետում կամրջի վրայից գետի մեջ։

Նկարի նախնական գինը կազմում էր 150 հազար դոլար։