տուն Հասարակություն Առողջապահություն Vineti Armenia ընկերությունը 35 մլն դոլարի ներդրում է ստացել

Vineti Armenia ընկերությունը 35 մլն դոլարի ներդրում է ստացել

488
0

Երևան քաղաքի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանը… $35,000,000 ներդրում ենք ստացել»:

Ներդրման մանրամասները պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Էդուարդ Ավետիսյանի հետ: AraratNews.am-ի հետ զրույցում ավագանու անդամը նշեց. «Ստարտափերը, սովորաբար, տարբեր ալիքներով են ֆինանսավորվում. առաջինը փոքր է լինում, հետո՝ երկրորդը՝ միջին, հետո՝ երրորդն ավելի մեծ: «Vineti»-ն ԱՄՆ-ում է հիմնադրվել`հիմնադիրների մեջ նաև հայեր են եղել, թիմի մեծ մասը հենց այնտեղ են աշխատում: Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում մասնաճյուղ ունենք»:

Էդուարդ Ավետիսյանը նշեց, որ առողջապահական կազմակերպություններից մի քանիսը նույնպես ներդրումներ են կատարում, որոնք նաև «Vineti Armenia»-ի հաճախորդներ են:

Ավագանու անդամը հավելեց, որ ներդրումը բավականին հաջողված էր. «Կարելի է ասել, որ «Vineti Armenia»-ն իր ոլորտում առաջատարն է»:

Նշենք, որ 2016թ. Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլեւ մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ այլ երկրներից:

Vineti-ն թվային տեխնոլոգիաների ընկերություն է, որն օգնում է դեղագործական ընկերություններին անհատականացված բուժում առաջարկել ու հիվանդներին։
 
Ընկերության տրամադրած ծրագրային նոր լուծումների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կազմակերպել անհատականացված դեղերի արտադրությունը, դեղերի՝ հիվանդին հասնելու փուլերն ու եկամտի ստացումը։ Հայաստանյան թիմում կան ինժեներական կազմի անդամներ, որակի ստուգման մասնագետներ, արտադրանքի մենեջերներ, դիզայներներ, հաճախորդների աջակցման մասնագետներ։