տուն Լուրեր Վիկտորյա Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահին

Վիկտորյա Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահին

92
0

15Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) մարտի 23-ին, իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի եւ Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ: