տուն Քաղաքական Միջազգային Վիկտորիա Նուլանդը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Վիկտորիա Նուլանդը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

112
0

140207-nuland-today-830a_43b363195244355cd31576aaeaee310c

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը փետրվարի 16-18-ին կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:

Փետրվարի 16-ին նա կժամանի Բաքու, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմանի հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Երեքշաբթի՝ փետրվարի 17-ին նա կուղևորվի Թբիլիսո, որտեղ կհանդիպի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վրաստանի եվրաինտեգրման ուղիները:

Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին Նուլանդը կլինի Երևանում, որտեղ կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները: