տուն Լուրեր Վիկտոր Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին չմասնակցելու մասին

Վիկտոր Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին չմասնակցելու մասին

80
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Ինչպես հայտնում է  Factor.am-ը՝ փոխանցելով  երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքը, պատճառը  անձնագիր չունենալն է:

«Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:

Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր, ավելի ուշ, վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: Սեպտեմբերի 4-ին ՀՔԾ քննիչը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, որի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահի  անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: