Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55րդ հոդվածի 4րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: