տուն Լուրեր Վիգեն Սարգսյանը կզբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով եւ դիվանագիտությամբ (տեսանյութ)

Վիգեն Սարգսյանը կզբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով եւ դիվանագիտությամբ (տեսանյութ)

211
0

Nalbandyan

Քաղաքագետ Արա Պապյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը սխալ է համարում: Այս մասին Պապյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Ակնհայտ է, թե դա ինչպես տեղի ունեցավ. տեղի ունեցավ արտաքին ճնշման հետևանքով, քանի որ հայտնի իրողություն է՝ Նալբանդյանը սպասարկում է Ռուսաստանի շահերը»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Հիշեցնենք՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ արտաքին գործերի նախարար նշանակելով Էդվարդ Նալբանդյանին, իսկ պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանին:

Պապյանը կարծում է, որ Նալբանդյանի նշանակումից պարզ է դարձավ, որ «Հայաստանի ինքիշխանությունը էապես խաթարված է եւ սահմանափակված»:
«Արտաքին գործերի նախարարությունը թիվ մեկ քաղաքական նախարարությունն է: Նախարարն է նախագահին առաջարկում տարբերակներ եւ այլն, եւ քաղաքականությունը ձևավորվում է այդ երկուսի մասնակցությամբ»,- հավելեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուն, ապա դրա նպատակներից մեկը, ըստ Պապյանի, դիվանագիտական հարթակներում աշխատելն է:

«Վերջին ժամանակներում տեսանք՝ պաշտպանության նախարարությունն իր վրա էր վերցրել նաեւ դիվանագիտական աշխատանքները: Վիգեն Սարգսյանի նշանակումը այդ դիվանագիտական բաղադրիչը ավելի կմեծացնի: Նա կզբաղվի ոչ միայն ներքին հարցերով, այն է՝ կոռուպցիայի դեմ պայքար, այլ նաեւ դիվանագիտական գործունեություն կծավալի»,- նկատեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: