տուն Լուրեր Վետերանների ամենամսյա պատվովճարը կրկնապատկվել է

Վետերանների ամենամսյա պատվովճարը կրկնապատկվել է

79
0

OObxYBEJMj2xD4uvD1WhicEWKm

Կառավարության ասօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ նախկին 25 000 դրամի փոխարեն սահմանել 40 000 հազար դրամ:

2015 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակների համաձայն՝ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք ունեցող անձանց թվաքանակը կազմում է շուրջ 1100 անձ:

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանն , ում վարչապետ Հովիկ Աբրահամայնն առաջարկեց ամենամսյա վճարը սահմանել ոչ թե 40 000 դրամ, այլ 25 000 դրամը կրկնապատկել և դարձնել 50 000 դրամ:

Վարչապետը նշեց, որ իրենք ամենամսյա վճարը կսահմանեն 50 հազար դրամ և կքննարկեն այն ավելի բարձրացնելու հարցը: